Ռուս օկուպանտները հարձակվել են Զապոռոժյեի շրջանի չորս բնակավայրերի վրա, կան զոհեր և վիրավորներ
Ռուսական օկուպացիոն ուժերը հարձակումներ են իրականացրել Զապոռոժյեի շրջանի չորս բնակավայրերի վրա, կան զոհեր և վիրավորներ։
Ռմբակոծության հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, էլեկտրահաղորդման գծեր և տրանսֆորմատորներ, ավերվել են մեքենաներ, գյուղատնտեսական և մասնավոր ձեռնարկությունների պահեստներ։
Ռուս զինվորականները «Սմերչ» ռեակտիվ համակարգերով ռմբակոծել են Միկոլաևի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքը։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օկուպանտները ավիահարվածներով ճնշում են ազատագրված բնակավայրերն ու ուկրաինական դիրքերը, ինչպես նաև հրետանային ռմբակոծում են բնակավայրերը։