Ռումինիայի նախագահ. Քանի դեռ Ուկրաինան դիմադրում է Ռուսաստանին, Մոլդովայի վրա հարձակման սպառնալիք չկա
Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանին հայտարարում է, որ Ռուսաստանից Մոլդովայի վրա հարձակման վտանգ չի տեսնում։
Նրա խոսքով՝ քանի դեռ Ուկրաինան դիմադրում է ռուսական ագրեսիային, գոյություն չունի ռիսկ, որ Մոլդովան կհայտնվի հարձակման տակ։
«Մոլդովան ունի ընդամենը երկու հարևան՝ Ուկրաինան և Ռումինիան։ Բարեբախտաբար, Ուկրաինան դիմադրում է, ինչը նշանակում է, որ այդ կողմից հարձակում չի լինի։ Այդ առավել ևս չի լինի Ռումինիայի կողմից, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Այսպիսով, քանի դեռ Ուկրաինան դիմադրում է, նման վտանգ չկա», – հայտարարել է Ռումինիայի նախագահը։
Միևնույն ժամանակ, Նիկուշոր Դանին կարծում է, որ եթե Մոլդովայի ընտրություններում հաղթեն պրոռուսական ուժերը, Դնեստրի շրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացման վտանգ կառաջանա։
Հիշեցնենք, որ մինչ այդ Ռումինիայի բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել էր, որ Ռումինիան, որպես Մոլդովայի մերձավոր դաշնակից, պատրաստ է աջակցել նրան, եթե երկիրը դառնա Ռուսաստանի ագրեսիայի զոհ։