Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել՝ Ադրբեջանից նավթի տեղափոխման աղտոտվածության պատճառով
Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել այն բանից հետո, երբ պարզվել է, որ Ադրբեջանից ստացված հում նավթի խմբաքանակը աղտոտված է։ Այս մասին տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։
Էներգետիկայի նախարարությանը ադրբեջանական նավթի հետ կապված խնդրի մասին հայտնել է OMV Petrom ընկերությունը։ Ընկերությունը հուլիսի 16-18-ին Թուրքիայի Ջեյհան նավահանգստում ստացել է 92 հազար տոննա հում նավթի խմբաքանակ, սակայն բեռնաթափման ընթացքում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ խմբաքանակը աղտոտված է օրգանական քլորիդներով։
Վերլուծությունների արդյունքների հիման վրա ընկերությունը որոշել է հրաժարվել ևս մեկ՝ 92 հազար տոննա հում նավթի խմբաքանակի բեռնավորումից։
Անխափան աշխատանքն ապահովելու և ներքին շուկայում դեֆիցիտից խուսափելու համար ընկերությունը պետական պահուստներից պահանջել է 80 հազար տոննա նավթ և 30 հազար տոննա դիզելային վառելիք։