Ռումինիայի արտաքին գերատեսչություն. Մենք կշարունակենք ակտիվորեն աջակցել Վրաստանի ձգտումներին՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի ուղղությամբ

Ռումինիան կայուն կերպով հաստատում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը լիարժեք աջակցելու անհրաժեշտությունը,- այս մասին խոսվում է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածած հայտարարությունում, որը հրապարակվել է «Թվիթերում»:

«Ռումինիան կայուն կերպով հաստատում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը լիարժեք աջակցելու անհրաժեշտությունը: Մենք կշարունակենք Եվրամիության և ՆԱՏՕ-ի ուղղությամբ Վրաստանի ձգտումների ակտիվ աջակցությունը»,- ասվում է Ռումինիայի արտաքին գերատեսչության հայտարարությունում, որը վերաբերում է Ռուսաստան-Վրաստան 2008 թվականի պատերազմի 11-րդ տարելիցին: