Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով առևտրային նավ է սուզվել, պատահարի հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է, իսկ երեքին մինչ օրս որոնում են
Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով առևտրային նավ է սուզվել։ Այս մասին տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մեդիայի փոխանցմամբ՝ պատահարի հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է, իսկ երեքին մինչ օրս որոնում են։
Առկա տեղեկություններով՝ նավը սուզվել է Ռումինիայի ափից 13 ծովային միլ հեռավորության վրա։ Նավում գտնվել է 13 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի տասը և Ադրբեջանի երեք քաղաքացի։ Փրկարարներին հաջողվել է փրկել անձնակազմի ինն անդամի։
Տեղի ունեցածի մեջ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը մեղադրել է Ռուսաստանին և նշել, որ Կրեմլն ուժեղացնում է հարձակումները ՆԱՏՕ-ի արևելյան թևում։
Դեպքին արձագանքել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ով հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին։
«Խորապես անհանգստացած եմ Սև ծովում Ռուսաստանի կողմից հերթական էսկալացիայով։ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական և ադրբեջանական անձնակազմով նավարկող քաղաքացիական նավը ռմբակոծվել է։ Այս անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ մարդկանց կյանքերը և բացահայտորեն հակասում են միջազգային իրավունքին», – նշված է ֆոն դեր Լայենի հայտարարության մեջ։