Հեբրոնում, Հորդանան գետի Արևմտյան ափին, անցակետի վրա հարձակման հետևանքով զոհվել է երկու իսրայելցի զինվոր
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Արևմտյան ափի Հեբրոն քաղաքի մոտակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է երկու իսրայելցի զինվոր, ևս երեքը՝ վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել անցակետում։
Կրակոցների հետևանքով զոհվել են երկու պաղեստինցի զինյալներ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի Հեբրոնի այն թաղամասը, որտեղից եկել են այսօր Արևմտյան ափում հարձակումն իրականացրած զինյալները։
«Նախևառաջ, մենք կգործենք այս վայրը ոչնչացնելու և այն ամբողջությամբ վերափոխելու համար։ Մենք կանենք մի բան, որը երբեք չի արվել. մենք կօգտագործենք այն հաջողակ և ագրեսիվ մոդելը, որը կիրառել ենք փախստականների ճամբարներում։ Ճամբարներում, որոնք, ըստ էության, ահաբեկչական ամրոցներ են», – ասել է Նեթանյահուն։
Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը պլանավորում են խոշոր գործողություն Արևմտյան ափում, որը կլինի ամենամեծը՝ 1967 թվականին Իսրայելի կողմից այդ տարածքը օկուպացնելուց ի վեր։