Ալբանիայի վարչապետը հայտարարում է, որ հակակառավարական ակցիաների հետևում կանգնած են «Անտիֆա» ցանցի հետ կապված խմբավորումներ – «Էսկալացիան նախապատրաստվել է մի քանի ամսվա ընթացքում»
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ երկրում ընթացող հակակառավարական անկարգությունների հետևում կանգնած են «Անտիֆա» ցանցի հետ կապված խմբավորումներ։
Նրա խոսքով՝ հանցագործներն իրենց ներկայացնում են որպես ուսանողներ, սակայն իրականում շատ ավելի մեծ տարիքի են և ունեն դատվածություն։
Ռաման խմբի անդամներին անվանել է «ուսանողներ» և նշել, որ նրանցից մեկը 57 տարեկան է։
Բացի այդ, Ալբանիայի վարչապետի հայտարարությամբ, էսկալացիան նախապատրաստվել է մի քանի ամսվա ընթացքում։
«Պետական ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ տարբեր սուբյեկտներ մաքսատան միջով Ալբանիա են ներկրել դիմակներ, պայթուցիկ նյութեր և այլ նյութեր», – պարզաբանել է Ռաման։
Ի գիտություն՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հակակառավարական բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մի քանի օր։ Ակցիաների ընթացքում ցուցարարների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել։ Իրավապահները ցույցի մասնակիցների դեմ կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, իսկ ցուցարարները ոստիկանության ուղղությամբ նետել են քարեր, հրավառություններ և դյուրավառ շշեր։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ուսման վարձի նվազեցում, կրթության ֆինանսավորման ավելացում և կոռուպցիայի արմատախիլ անում։ Ցուցարարների հիմնական պահանջներից մեկը վարչապետ Էդի Ռամայի հրաժարականն է։ Ինքը՝ կառավարության ղեկավարը, հայտարարում է, որ քաղաքացիների իրական խնդիրները բռնի խմբավորումներն օգտագործում են քաղաքական նպատակներով։