Ռումինիան պատրաստ է լրջորեն քննարկել Մոլդովայի հետ միավորումը
Ռումինիան պատրաստ է լրջորեն քննարկել Մոլդովայի հետ միավորումը

Ռումինիան պատրաստ է լրջորեն քննարկել Մոլդովայի հետ միավորման հարցը,- հարցազրույցում ասել է Ռումինիայի նախագահի խորհրդական Եվգենի Տոմակը։

Տոմակը նշել է, որ Ռումինիան պաշտոնապես հայտարարել է Մոլդովայի հետ միավորման հարցը քննարկելու իր պատրաստակամության մասին 2018 թվականի մարտի 27-ին և ընդգծել, որ սա Ռումինիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումն է և չի փոխվել։

«Ռումինիան պատրաստ է ցանկացած պահի նստել բանակցությունների սեղանի շուրջ և լրջորեն քննարկել այս սցենարը, միայն այն դեպքում, եթե Մոլդովան դա համարի տարբերակ։ Նրանց իրավունքն է որոշել իրենց ապագան», – ասել է Ռումինիայի նախագահի խորհրդականը։

Նրա խոսքով՝ Ռումինիայի և Մոլդովայի ընդհանուր նպատակն է բոլոր անհրաժեշտ միջոցներով աջակցել Մոլդովայի եվրաինտեգրման գործընթացի արագացմանը։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ կաջակցի երկրի միավորմանը Ռումինիայի հետ։ Սանդուն ասել է, որ եթե այս հարցի շուրջ հանրաքվե անցկացվի, ինքը կաջակցի դրան, քանի որ երկրի համար ավելի ու ավելի դժվար է դառնում ինքնուրույն գոյատևելը։