Ռումինիան աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում. Ռումինիայի ԱԳ նախարար
Ռումինիան աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում,- այս մասին ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի 27-րդ նստաշրջանում, իր ելույթի ժամանակ հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն:
Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, հակամարտությունները պետք է լուծվեն բանակցային քաղաքական գործընթացի միջոցով, որը ձեռք կբերվի միջազգային համաձայնեցված ձևաչափերով և հիմնված կլինի միջազգային իրավունքի և մարդու իրավունքների օրենսդրության սկզբունքների վրա:
Աուրեսկուի հայտարարությամբ, Ռումինիան աջակցում է Մոլդովայի տարածքային ամբողջականությանը և նրա եվրոպական ապագային:
Ռումինացի դիվանագետն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը մարտահրավեր է ԵԱՀԿ-ի համար և որ շփման գծի երկայնքով զենքի կենտրոնացումը մտահոգիչ է: