Բոգդան Աուրեսկուն ասում է, որ Բուխարեստը աջակցում է Վրաստանին և Ուկրաինային օգնության մեծացմանը
Բոգդան Աուրեսկուն ասում է, որ Բուխարեստը աջակցում է Վրաստանին և Ուկրաինային օգնության մեծացմանը

Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությամբ, պաշտոնական Բուխարեստը աջակցում է Վրաստանին ու Ուկրաինային օգնության ավելացմանը։ Այս մասին ասվում է Ռումինիայի ԱԳ նախարարության հրապարակած տեղեկատվության մեջ։

«Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ուժեղացնի երկու գործընկեր երկրների՝ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքական և գործնական աջակցությունը, որն էական նշանակություն ունի Սևծովյան փաթեթի, ինչպես նաև Ուկրաինայի համապարփակ օգնության փաթեթի և ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների ամբողջական իրականացման համար»,- ասել է Բոգդան Աուրեսկուն։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին ավելի շատ տեղեկատվություն է պետք տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Աուրեսկուի խոսքով՝ բացի այդ, Դաշինքը պետք է աջակցի գործընկեր երկրների կարողությունների մեծացմանը՝ հիբրիդային սպառնալիքներին ավելի լավ դիմակայելու համար։