Ռուսաստանի 34 հայտնի ֆուտբոլիստներ մեղադրվում են դոպինգ օգտագործելու մեջ
Ռուսաստանի 34 հայտնի ֆուտբոլիստներ մեղադրվում են դոպինգ օգտագործելու մեջ

Ռուսաստանի հակադոպինգային կենտրոնի նախկին ղեկավար, Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ համագործակցող Գրիգորի Ռոդչենկովը պատրաստ է ՖԻՖԱ-ին ներկայացնել ցուցմունքներ, որոնք կապացուցեն 34 ռուսաստանցի ֆուտբոլիստների մեղքը Ռուսաստանի «պետական դոպինգային ծրագրի» մաս լինելու և դոպինգ օգտագործելու մեջ, հաղորդում է Sovsport-ը:

Այդ ֆուտբոլիստներն են Իգոր Ակինֆեևը, Յուրի Լոդիգինը, Սերգեհ Ռիժիկովը, Վասիլի Բերեզուցկին, Սերգեյ Իգնաշևիչը, Գեորգի Շչեննիկովը, Վլադիմիր Գրանատը, Ալեքսեյ Կոզլովը, Անդրեյ Եշչենկոն, Դմիտրի Կոմբարովը, Անդրեյ Սեմյոնովը, Իգոր Դենիսովը, Ալան Ձագոևը, Ռոման Շիրոկովը, Դենիս Գլուշակովը, Վիկտոր Ֆայզուլինը, Օլեգ Շատովը, Յուրի Ժիրկովը, Ալեքսեյ Իոնովը, Ալեքսանդր Կոկորինը, Մաքսիմ Կանուննիկովը, Ալեքսանդր Կերժակովը, Ալեքսանդր Սամեդովը, Ռուսլան Կամբոլովը, Պավել Սոլոմատինը, Իվան Կնյազեւը, Սերգեյ Եվտուշենկոն, Եգոր Գեներալովը, Սերգեյ Պետրովը, Իլյա Զուեւը, Միխայիլ Միշչենկոն, Եգոր Նիկուլինը, Կամիլա Ալեքսեևը, Եկատերինա Մասլակը:

Այս ֆուտբոլիստների անունները նշված են եղել նաև  Համաշխարհային հակադոպինգային գործակալության անկախ փորձագետ Ռիչարդ Մաքլարենի զեկույցում: