Ռոյթերս – Ելիսեյան պալատը հերքում է, որ Էմանուել Մակրոնին ապտակել է կինը

16:23, 26.05.2025

Սոցիալական ցանցերում քննարկվում է Ֆրանսիայի նախագահի և նրա կնոջ տեսանյութը։ Խոսքը վերաբերում է տեսանյութին, որը նկարահանվել է մայիսի 25-ին՝ Էմանուել Մակրոնի Վիետնամ ժամանման ժամանակ։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ամերիկյան Associated Press գործակալության կողմից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է բացվում Ֆրանսիայի նախագահի ինքնաթիռի դուռը և երևում է դեռևս ինքնաթիռում գտնվող Մակրոնը։ Այս պահին տեսանյութում երևում են Մակրոնի կնոջ ձեռքերը, չնայած Բրիջիտ Մակրոնն ինքը՝ ոչ։ Ապա կինը ձեռքը դնում է Մակրոնի դեմքին և քաշում այն։ Այս պահին, կարծես կինը ապտակել է Ֆրանսիայի նախագահին։ Մակրոնը սկզբում ապշած է, ապա ձեռքով է անում և ողջունում ինքնաթիռի անցուղուց մարդկանց։

Այս կադրերը արագ տարածվեցին սոցիալական ցանցերում։ Սկզբում Ելիսեյան պալատը հերքեց տեսանյութի իսկությունը, սակայն ավելի ուշ հաստատեց, որ այն իրական է։ Ռոյթերսի փոխանցմամբ՝ Ելիսեյան պալատը հերքում է, որ Էմանուել Մակրոնի կինը նրան ապտակել է։

Ֆրանսիայի նախագահին մոտ կանգնած անձինք ֆրանսիական լրատվամիջոցներին ասել են, որ տեսանյութում պատկերված են «սովորական ամուսիններ, որոնք «կատակներ են անում»։

«Սա այն պահն է, երբ նախագահը և նրա կինը վերջին անգամ հանգստանում են այցից առաջ և կատակում։ Սա ամուսինների միջև մտերմության պահ է։ Սա բավարար էր դավադրության տեսաբաններին բավարար նյութ տալու համար», – ասել է աղբյուրը։

Նմանատիպ