Ռոյթերս – Սթիվ Ուիթքոֆը և Քիթ Քելլոգը կմեկնեն Ստամբուլ՝ Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար

17:08, 13.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆֆը և Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը կմեկնեն Ստամբուլ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին Թուրքիայում ուղիղ բանակցություններ վարել։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Պուտինը անտեսել է եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների կոչերը Ռուսաստանին՝ 30-օրյա հրադադար հայտարարելու վերաբերյալ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ստամբուլում Պուտինի հետ ուղիղ բանակցություններ վարել։ Այնուամենայնիվ, Թրամփը չի բացառել բանակցությունների օրը Ստամբուլ անձամբ թռչելու հնարավորությունը։

Թրամփի խոսքով՝ Զելենսկին համաձայնել է հանդիպել Թուրքիայում իր հրավերից հետո։ Սակայն, սկզբում Ուկրաինան և եվրոպական երկրները որպես բանակցությունների պայման նշում էին հրադադարը։

Նմանատիպ