Ռոյթերս. Ռուսաստանում հայտարարված մասնակի մոբիլիզացիան չի վերաբերի տեխնոլոգիայի ոլորտում աշխատող մասնագետներին, բանկիրներին և պետական ​​լրատվամիջոցների ներկայացուցիչներին
Ռոյթերս. Ռուսաստանում հայտարարված մասնակի մոբիլիզացիան չի վերաբերի տեխնոլոգիայի ոլորտում աշխատող մասնագետներին, բանկիրներին և պետական ​​լրատվամիջոցների ներկայացուցիչներին

Ռուսաստանում հայտարարված մասնակի մոբիլիզացիան չի վերաբերի տեխնոլոգիայի ոլորտում աշխատող մասնագետներին, բանկիրներին և պետական ​​լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է Ռոյթերս գործակալությունը՝ հենվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության վրա։

Գործակալության տվյալներով՝ խիստ կարևոր ոլորտներում զբաղվածները մոբիլիզացիայի չեն ենթարկվի։ Այս որոշումն ընդունվել է կոնկրետ բարձր տեխնոլոգիական ոլորտների գործունեության ապահովման , ինչպես նաև այն բանի համար , որ մասնակի մոբիլիզացիան չազդի Ռուսաստանի ֆինանսական համակարգի վրա։ Զորակոչի չեն ենթարկվի IT ոլորտի մասնագետները, հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցները, ֆինանսիստները, ինչպես նաև «համակարգային նշանակություն ունեցող» լրատվամիջոցների աշխատակիցները։

Ըստ ՊՆ-ի՝ ընկերությունների ղեկավարությունը պետք է ներկայացնի նշված չափանիշներին համապատասխանող աշխատողների ցուցակները։

Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել սեպտեմբերի 21-ին։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարում է, որ զորակոչի կենթարկվի 300.000 մարդ, թեև զորակոչվողների թվաքանակին վերաբերող մասը գաղտնի է պահվում զորահավաք հայտարարելու մասին հրամանագրում։ «Նովայա գազետա» հրատարակությունը, հիմնվելով սեփական աղբյուրների վրա, գրում է, որ Կրեմլը նախատեսում է հավաքագրել մինչև մեկ միլիոն մարդ։ Նշված տեղեկությունը հերքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։