«Ռոյթերս».- Պահպանողական կուսակցության հարցումները ցոյց են տալիս, որ Լիզ Թրասը 22 տոկոսով առաջ անցած Ռիշի Սունաքէն՝ դառնալու Մեծ Բրիտանիայի վարչապետ
Պահպանողական կուսակցությունում անցկացված հարցումների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Լիզ Թրասը 22 տոկոսով առաջ է անցել Ռիշի Սունակից։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Ինչպես գրում է «Reuters»-ը, հարցումն անցկացրել է պահպանողական կուսակցությունում «Opinium» գործակալությունը։
Կուսակցության 450 անդամների շրջանում անցկացված հարցումների համաձայն՝ վարչապետի պաշտոնում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին աջակցում է հարցվածների 61 տոկոսը, իսկ նախկին ֆինանսների կանցլեր Ռիշի Սնակին՝ Գառնի 39 տոկոսը։
Նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին։ Հուլիսի 22-ից Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության անդամները ողջ երկրից փոստով կմասնակցեն կուսակցության նոր ղեկավարի ընտրությանը։