«Ռոյթերս». Քաթարը պատրաստվում է ձեռք բերել խոշոր բաժնեմասեր Սիրիայի բանկերում
«Ռոյթերս». Քաթարը պատրաստվում է ձեռք բերել խոշոր բաժնեմասեր Սիրիայի բանկերում

Քաթարը խոշոր բաժնեմասեր է ձեռք բերելու Սիրիայի բանկերում․ այս մասին հայտնում է «Ռոյթերսը»։ Տարածված տվյալներով՝ քաթարական «Էստիթմար հոլդինգ» խումբը ձեռք կբերի Սիրիայի «Շահբա բանկը» և կգնի «Սիրիայի միջազգային իսլամական բանկի» 30 տոկոս բաժնեմասը։

«Ռոյթերսի» համաձայն՝ այս քայլը հաջորդել է Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացմանը և իրականացվել այն փուլում, երբ Սիրիայի Կենտրոնական բանկը փորձում է վերակապիտալացնել երկրի ֆինանսական համակարգը, որը լուրջ հարվածներ է կրել 14 տարվա պատերազմից և արևմտյան պատժամիջոցներից։

«Էստիթմար»-ը, որը պատկանում է Դոհայում գործող Power International Holding կոնգլոմերատին, ղեկավարվում է սիրիացի-քաթարցի եղբայրներ Մութազ և Ռամեզ Ալ-Հայաթների կողմից։

Քաթարական ընկերությունը կստանա «Շահբա բանկի» վերահսկող փաթեթի՝ 60%-ի սեփականությունը՝ գնում կատարելով Banque Bemo Saudi Fransi-ի և Ahli Trust Bank-ի բաժնետոմսերից։