«Ռոյթերս». Ֆրանսիան ցանկանում է, Լեռնային Ղարաբաղի հրադադարի վերահսկողությանը ներգրավվեն նաև միջազգային հսկիչներ

Ֆրանսիան ցանկանում է, Լեռնային Ղարաբաղի հրադադարի վերահսկողությանը ներգրավվեն նաև միջազգային հսկիչներ:

Կարծիքը հնչել է Փարիզի այն վրդովմունքի ֆոնին, որ Ռուսաստանը և Թուրքիան հնարավոր է, առաջիկա խաղաղարար բանակցությունները փորձեն վարել առանց արևմտյան ուժերի նեգրավվածության:

Տեղեկությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը

Մոսկվան, Վաշինգտոնի և Փարիզի հետ մեկտեղ, Մինսկի խմբի համանախագահ է, սակայն ԱՄՆ-ը և Ֆրանսիան ներգրավված չեն եղել համաձայնությանը, որը կնքվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև:

Հրադադարի համաձայնագրից հետո, Ռուսաստանը և Թուրքիան համաձայնեցին, որ Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիան հակամարտության գոտի կմտցներ խաղաղապահների:

«Ցանկանում ենք, Մինսկի խումբն իր դերակատարությունն ունենա հրադադարի վերահսկողության գործում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահի վարչության պաշտոնական ներկայացուցիչը:

«Ռոյտերի» փոխանցմամբ, Ֆրանսիայում բնակվում է 400 000-ից մինչև 600 000 հայ: Ֆրանսիայի նախագահը Երևանի նկատմամբ ոչ բավական աջակցություն հայտնելու պատճառով բազմիցս դարձել է քննադատության օբյեկտ: