«Ռոյթերս»-ը հրապարակում է Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկայի գագաթնաժողովում ներկայացված պահանջները
«Ռոյթերս»-ը հրապարակում է Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկայի գագաթնաժողովում ներկայացված պահանջները

«Ռոյթերս» լրատվական գործակալությունը հրապարակում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկայի գագաթնաժողովում ներկայացված պահանջները։

Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը պահանջել է, որ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալուց, բայց ստանա դաշինքից դուրս «անվտանգության երաշխիքներ», Ղրիմը ճանաչվի որպես Ռուսաստանի Դաշնության մաս, Ռուսաստանը Ուկրաինային կվերադարձնի Խարկովի և Սումիի մարզերում գտնվող փոքր տարածքները, որոնք ներկայումս վերահսկում է, Ռուսաստանը կսառեցնի հարավում գտնվող առաջնագիծը (Խերսոն, Զապորոժիե), Ուկրաինան պետք է դուրս բերի զորքերը Դոնեցկի և Լուգանսկի մարզերից, Ռուսաստանի Դաշնության դեմ որոշ պատժամիջոցներ պետք է վերացվեն, ռուսաց լեզուն և Ռուս ուղղափառ եկեղեցին կստանան պաշտոնական կարգավիճակ։

Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հանդիպել են Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին։