«Ռոյթերս» – Բելգրադում բողոքի ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների, իրավապահ մարմինները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ

12:39, 24.05.2026

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում բողոքի ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների, հաղորդում է «Ռոյթերս»-ը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ: Ցուցարարները տարբեր առարկաներ են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա և այրել աղբամաններ:

Բելգրադի կենտրոնում մի քանի հազար մարդ է հավաքվել կառավարության դեմ ցույցի: Ուսանողների գլխավորած ցուցարարները պահանջում էին ընտրություններ և բարեփոխումներ:

Բողոքի ցույցերը Սերբիայում շարունակվում են 2024 թվականի դեկտեմբերից, այն բանից հետո, երբ Սերբիայի հյուսիսային Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանում կամարի փլուզման հետևանքով 16 մարդ զոհվեց:

Նմանատիպ