Ռոյթերս - ԱՄՆ-ն Արաբական ծովում խոցել է ամերիկյան ավիակիրին մոտեցող իրանական անօդաչու թռչող սարք
Ռոյթերսը հաղորդում է, որ ԱՄՆ-ն Արաբական ծովում խոցել է ամերիկյան ավիակիրին մոտեցող իրանական անօդաչու թռչող սարք։
Հրատարակությունը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյային, հայտնել է, որ ԱՄՆ զինվորականները Արաբական ծովում խոցել են իրանական անօդաչու թռչող սարք, որը մոտենում էր USS Abraham Lincoln ավիակիրին։
Աղբյուրը նշել է, որ իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը թռչում էր ավիակիրի ուղղությամբ, երբ այն խոցվել է ամերիկյան F-35 կործանիչի կողմից։