Իրակլի Կոբախիձե. Ազարտային խաղերի միջազգային մրցաշարի հետ կապված օրինագիծը որևէ առանձնահատուկ փոփոխություն գործող կարգավորումներում չի մտցնում, խոսքը հարկային կարգավորումների ներդրման մասին է
«Սա առանձնահատուկ նշանակություն ունեցող օրինագիծ չէ, այն որևէ առանձնահատուկ փոփոխություն գործող կարգավորումներում չի մտցնում», — այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ խոսքը կոնկրետ հարկային կարգավորումների ներդրման մասին է։
«Իրականում այս օրինագիծը որևէ առանձնահատուկ նորություն չի մտցնում։ Խոսքը կոնկրետ տեսակի մրցաշարերի մասին է, օրինակ՝ պոկերի մրցաշարի, որը հեռարձակվում է միջազգային մարզական ալիքներով, և խոսքը այստեղ կոնկրետ հարկային կարգավորումների ներդրման մասին է։ Հետևաբար, այստեղ որևէ առանձնահատուկ փոփոխություն չի մտցվում։ Լայն քննարկում ընդհանրապես անհրաժեշտ չէր այս հարցի հետ կապված։ Ես ինքս, օրինակ, ընդհանրապես տեղյակ չէի, այնքան աննշան է այդ փոփոխությունն իր բովանդակությամբ։ Լոբբիստ յուրաքանչյուր օրենք կարող է ունենալ։ Եթե մեծ փող որևէ տեղ կարող է մտնել, ի վերջո կմտնի պետական բյուջե։ Սամիակն է, ինչ կարող եմ ձեզ ասել։ Ինչ վերաբերում է լոբբիստներին, իրականում լոբբիստներ չունի, այլ նախաձեռնողներ ունի այս օրինագիծը։ Եվս մեկ անգամ՝ սա որևէ էական փոփոխություն չէ, անգամ եմ չգիտեի այս օրինագծի մասին։ Սա իմացա այն բանից հետո, երբ նախաձեռնվեց, հետո արվեցին կոնկրետ հայտարարություններ։ Դրա համար չգիտեի, որովհետև սա առանձնահատուկ նշանակություն ունեցող օրինագիծ չէ։ Այն որևէ առանձնահատուկ փոփոխություն գործող կարգավորումներում չի մտցնում», — հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։