Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովին։
Առանձնազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության բարձր մակարդակն ու տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը։
Ուշադրություն է դարձվել Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգով նախատեսված հարցերին և ձևաչափի առանձնահատուկ կարևորությանը տնտեսական կապերի հետագա խորացման համար։
Նշվել է, որ Վրաստանի համար Ադրբեջանը առաջատար առևտրային գործընկերներից մեկն է, և դա հաստատում են նաև արտահանման-ներմուծման աճող տվյալները։ Խոսքը վերաբերել է նաև ներդրումային և զբոսաշրջության ոլորտներում ակտիվ համագործակցությանը։ Առանձնահատուկ ընդգծվել է էներգետիկ ուղղությամբ հաջող գործընկերությունը, որին, վարչապետի հայտարարությամբ, վրացական կողմը մեծ նշանակություն է տալիս։
Կողմերը քննարկել են նաև Միջին միջանցքի հեռանկարները և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի առանձնահատուկ կարևորությունը տարածաշրջանային տրանսպորտային կապակցվածության զարգացման գործում։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։