Պայթյուն է տեղի ունեցել Իսպանիայում գտնվող գործարանում, որն Ուկրաինայի համար ռազմամթերք է արտադրում

16:01, 30.10.2026
Իսպանիայի Գրանադա քաղաքի մոտ գտնվող ռազմամթերքի գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել վառոդի արտադրամասում։ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները գտնվում են գործարանի տարածքում։
Ինչպես գրում է «ABC»-ն, գործարանը, որտեղ աշխատում է մոտ 300 մարդ, փակ կլինի մինչև օրվա վերջ։ Այն պատկանում է սլովակյան «MSM Group» ընկերությանը, և նրա գործունեությունը գաղտնիացված է։
Աշխատակիցներն ամենօրյա անվտանգության ստուգում են անցնում, և նրանց համար տարածք բջջային հեռախոսներ մտցնելն արգելված է։
Ուկրաինայում պատերազմի նախաձեռնումից հետո նշված ընկերությունը հիմնականում անցել է տարբեր տրամաչափի ռազմամթերքի և հրթիռների բաղադրիչների արտադրությանը՝ Ուկրաինային մատակարարելու համար։

Նմանատիպ