Կատարի պատվիրակությունը ժամանել է Թեհրան, որտեղ բանակցություններ կվարի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

16:11, 30.10.2026
Կատարի պատվիրակությունը ժամանել է Թեհրան։ Պատվիրակությունը, որը գլխավորում է Կատարի վարչապետի գլխավոր խորհրդականը, բանակցություններ կվարի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սպասվում է, որ հանդիպումներին ուշադրությունը կկենտրոնացվի Իրան-Կատար հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ մտքերի փոխանակման վրա։
Զուգահեռաբար, «Reuters»-ը գրում է, որ կատարցի միջնորդների այցը ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելու ջանքերի մի մասն է։ «Reuters»-ի համաձայն՝ բանակցությունները համաձայնեցված են ԱՄՆ-ի հետ։

Նմանատիպ