Ռոյթեր. Կոռուպցիայի և օրենքի գերակայության թերությունների պատճառով Եվրահանձնաժողովը առաջարկել է ԵՄ ֆինանսավորումը 7,5 միլիարդ եվրոյով կրճատել Հունգարիայի համար
Կոռուպցիայի և օրենքի գերակայության թերությունների պատճառով Եվրահանձնաժողովը առաջարկել է ԵՄ ֆինանսավորումը 7,5 միլիարդ եվրոյով կրճատել Հունգարիայի համար։ Ռոյթերի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է բյուջետային հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը։
Ինչպես գրում է Ռոյթերը, Եվրահանձնաժողովը երկու տարի առաջ ներկայացրել է ֆինանսական պատժամիջոցների կիրառման նախագիծ, երբ Հունգարիային մեղադրել է ժողովրդավարության սկզբունքները խախտելու մեջ, որտեղ «վարչապետ Վիկտոր Օրբանն իր ենթակայության է վերցրել դատարաններ , հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ »:
«Հանձնաժողովը Խորհրդին առաջարկում է միջոցներ՝ պաշտպանելու Միության բյուջեն Հունգարիայում օրենքի գերակայության սկզբունքների խախտումներից ։ Խնդիրը բարձրացվել է, երբ Հանձնաժողովն այս տարվա սկզբին Հունգարիային տեղեկացրեց օրենքի գերակայության խախտման վերաբերյալ մեր մտահոգությունների մասին, ինչը վտանգ է ներկայացնում ԵՄ բյուջեի համար: Խոսքը վերաբերում է պետական գնումների համակարգված խախտումներին, թերություններին և թույլ կողմերին. երկրորդ՝ տրեստների հետ կապված շահերի բախման և հանրային շահերի կարգավորման թերությունները. երրորդ՝ միության հիմնադրամների հետ կապված հետաքննությունների և քրեական հետապնդումների արդյունավետ իրականացման թույլ կողմերը: Եվ վերջապես, հակակոռուպցիոն ուղղությամբ բացեր կան»,- ասաց Հանը։
Ըստ Ռոյթերի՝ Յոհաննես Հանը նաև նշել է, որ հանձնաժողովը խորհուրդ է տալիս դադարեցնել Հունգարիայի համար նախատեսված միջոցների մոտ մեկ երրորդը դաշինքի 2021-27 թվականների ընդհանուր բյուջեից, որը կազմում է մոտ 7,5 միլիարդ եվրո։
ԵՄ անդամ երկրները երեք ամիս ունեն այդ հարցը քննարկելու համար։ Եվրահանձնաժողովի նախաձեռնությունն ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 15 երկրների հավանությունը։