Ռոնալդինյոն Թբիլիսիում է. Լեգենդների հետ խաղի նախապատրաստական աշխատանքները լիարժեք ընթացքի մեջ են #1TVSPORT
«Բարսելոնայի» լեգենդար խաղացող Ռոնալդինյոն Թբիլիսիում է, հայտնում է Վրաստանի հավաքականի նախկին ավագ, մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Վետերանների ընկերական խաղից առաջ «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ լրագրողների հարցերին պատասխանեցին «Բարսելոնայի» նախկին խաղացողներ Յարի Լիտմանենը և Խավիեր Սավիոլան, ինչպես նաև Վրաստանի ազգային հավաքականի լեգենդներ Կախա Կալաձեն և Շոթա Արվելաձեն։
Ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ Ռոնալդինյոն Թբիլիսի կժամանի ավելի ուշ և կմասնակցի մայիսի 16-ին նախատեսված խաղին։
«Դինամո Արենա»-ում միմյանց դեմ կմրցեն «Բարսելոնայի» լեգենդներն ու Վրաստանի հավաքականի վետերանները։ Հանդիպումը կսկսվի վաղը ժամը 19:00-ին և ուղիղ եթերով կհեռարձակվի Վրաստանի Առաջին ալիքով։