Ռոման Գոցիրիձե. «Ազգային շարժումը» նախատեսում է մեծամասնական ցուցակը ներկայացնել 10 օրվա ընթացքում
Ռոման Գոցիրիձե. «Ազգային շարժումը» նախատեսում է մեծամասնական ցուցակը ներկայացնել 10 օրվա ընթացքում

«Ազգային շարժումը» նախատեսում է մեծամասնական ցուցակը ներկայացնել 10 օրվա ընթացքում: Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է «Ազգային շարժում» դաշինքի նախագահ Ռոման Գոցիրիձեն, այժմ աշխատանք է ընթանում մեծամասնական պատգամավորների ցուցակի շուրջ:

Նրա խոսքով, կուսակցությունը շրջանների բոլոր ընտրատարածքներում կառաջադրի իր թեկնածուներին, իսկ մայրաքաղաքում կպաշտպանի համաձայնությունը:

«Հանրությանն արդեն հայտնի է որոշ մեծամասնականների մասին, իսկ մնացածը հայտնի կդառնա քիչ ուշ: Մասնավորապես, Քութաիսիում մեծամասնական պատգամավորի թեկնածու կլինի Գրիգոլ Վաշաձեն, Ռուսթավիում՝ Դավիթ Կիրկիտաձեն, Թելավիում՝ Բոտկովելին, Սագարեջոյում՝ Լևան Բեժաշվիլին, Սամտրեդիայում՝ Դևի Ճանկոտաձեն: Կունենանք նաև նոր դեմքեր»,- հայտարարել է Գոցիրիձեն: