Ռոբերտ Պլանտի համերգին ներկա գտնվելու տոմսերն արդեն սպառվել են:
Տեղեկությունն այս մասին տարածել են միջոցառման կազմակերպիչները: Տոմսի արժեքն սկսվում էր 60 լարիից:
Հուլիսի 19-ին, Black Sea Jazz Festival-ը բացելու է հենց Led Zeppelin-ի մենակատարն՝ իր համերգով: Ռոբերտ Պլանտը համերգ կանցկացնի «Բլեք սի արենայում»:
Վրաստանում ջազ-փառատոնը մեկնարկելու է 2018 թվականի հուլիսի 19-ին և շարունակվելու մինչև հուլիսի 22-ը: