Ռոբերտ Պլանտը Վրաստանում է (տեսանյութ)

Ռոբերտ Պլանտը Վրաստանում է: Անգլիացի ռոք երաժիշտի և իր համույթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաթումիի օդանավակայանում:

«Լեդ Զեպելին» համույթի նախկին մենակատարը այս պահին գտնվում է Բաթումիի հյուրանոցներից մեկում: Ռոբերտ Պլանտը մամուլի համար մեկնաբանություն չի արել:

Հայտնի երաժիշտը վաղը համերգ է տալու «Բլեք Սի Արենայում, որով բացելու է Սև ծովի ջազ փառատոնը:

Ռոբերտ Պլանտի համերգից հետո ջազ փառատոնը շարունակվելու է Բաթումիի կորտերում, որտեղ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Տեղում ընթանում է բեմի և տեխնիկայի մոնտաժում:

Վրաստանում ջազ փառատոնը բացվելու է վաղը և շարունակվելու է մինչև հուլիսի 22-ը: