Ռոբերտ Պլանտը համերգ է տալու Վրաստանում

«Սև ծովի ջազփառատոնի» շրջանակներում, Վրաստան է ժամանելու հանրաճանաչ Led Zeppelin համույթի մենակատար, Ռոբերտ Պլանտը:

Պլանտի համերգը « Բլեք Սի արենայում» կայանալու է հուլիսի 19-ին:

Led Zeppelin-ը համարվում է ռոկ երաժշտության ամենահաջող և ազդեցիկ համույթը: 1995 թվականին Led Zeppelin-ը հայտնվել է ռոկ էնդ ռոլի պատվո տախտակին:

Ջազփառատոնը սկսվելու է հուլիսի 19-ին և շարունակվելու է մինչև հուլիսի 22-ը: