Ռիղե-Նարիղալա ճոպանուղին, վաղը, ուղևորներին չի կարողանա սպասարկել ժամը 11:00-ից մինչև 16:00-ն
Ռիղե-Նարիղալա ճոպանուղին, վաղը, ուղևորներին չի կարողանա սպասարկել ժամը 11:00-ից մինչև 16:00-ն

Ռիղե-Նարիղալա ճոպանուղին օգոստոսի 14-ին ուղևորներին չի կարողանա սպասարկել ժամը 11:00-ից մինչև 16:00-ն,- այս մասին տեղեկություն է տարածում «Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը»:

«Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տեղեկությամբ, օգոստոսի 14-ին «Թելասիի» պլանային աշխատանքների պատճառով Ռիղե-Նարիղալա ճոպանուղուն ժամանակավորապես չի մատակարարվի էլեկտրաէներգիա:

«Այդ պատճառով ճոպանուղին 11:00-ից մինչև 16:00-ն չի կարողանա սպասարկել ուղևորներին»,- հայտարարում է ընկերությունը և ուղևորներից ներողություն հայցում ստեղծված իրավիճակի համար: