Ռեզա Փահլավի. Դոնալդ Թրամփը իր խոսքի տերն է և, ինչպես ինքն ասաց, կկանգնի Իրանի ժողովրդի կողքին
Դոնալդ Թրամփը մարդ է, ով պահում է իր խոսքը, – այս մասին Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախկին շահի որդին՝ Ռեզա Փեհլևին։
Փեհլևիի խոսքով՝ իրանցի ժողովուրդը սիրում է Ամերիկան և ատում Իրանի ներկայիս ռեժիմը։
Երբ լրագրողը հարցրել է՝ արդյոք նա հանդիպումներ ունեցել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ այս հարցի շուրջ, Փեհլևին պատասխանել է, որ նման «զգայուն» թեմայի վերաբերյալ նախընտրում է մեկնաբանություն չանել։
«Սակայն կարող եմ ասել, որ իրանցի ժողովրդի նկատմամբ ուժեղ աջակցություն կա։ Ես հավատում եմ, որ նախագահ Թրամփը մարդ է, ով պահում է իր խոսքը, և վերջում, ինչպես ինքն է ասել, նա իրանցի ժողովրդին կողքին կլինի», – նշել է նա։