Reuters. Ուկրաինայի հարցով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչը հետաձգել է իր այցը Ուկրաինա, Քիթ Քելլոգը Կիև կժամանի ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից հետո

13:30, 07.01.2025

Ուկրաինայի հարցով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ գեներալ Քիթ Քելլոգը հետաձգել է իր այցը Ուկրաինա։ Այս մասին գրում է «Reuters»-ը։

Քելլոգի այցն Ուկրաինա նախատեսված էր հունվարին, սակայն հայտնի չէ, թե ինչն է եղել հետաձգման պատճառը։

Ըստ «Reuters»-ի աղբյուրների՝ Քելլոգը Կիև կմեկնի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո, թեև այցի կոնկրետ ժամանակը դեռ որոշված ​​չէ։

Հիշեցնենք, որ «Reuters» դեռ դեկտեմբերին գրել էր, որ հունվարի սկզբին Քելլոգը կայցելի Կիև և եվրոպական մի շարք այլ քաղաքներ։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նմանատիպ