Reuters. Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Բոսֆորի նեղուցով հացահատիկի արտահանման միջանցքի շուրջ
Reuters. Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Բոսֆորի նեղուցով հացահատիկի արտահանման միջանցքի շուրջ

Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Բոսֆորի նեղուցով հացահատիկի արտահանման միջանցքի շուրջ,- հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով թուրքական կառավարության աղբյուրին։

«Թուրքիայից բացվող միջանցքով պահանջարկ կա, որ այդ հացահատիկը հասնի թիրախային շուկաներ։ Բանակցությունները դեռ շարունակվում են»,- ասել է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը։

Երկու այլ եվրոպական աղբյուրներ նույնպես հաստատել են «Reuters»-ին Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը Թուրքիայի հնարավոր ներգրավվածության մասին քննարկումները։

«Թուրքիան պատրաստ է նպաստել Օդեսայից Սև ծովով այս արտահանման որոշակի մոնիտորինգին, քանի որ Թուրքիան ավանդաբար շատ ուժեղ է Սև ծովում, և նրանք պատրաստ են օգնել»,- ասել է աղբյուրը։