Reuters - Իրանը հայտարարում է, որ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում ձերբակալվել է 21,000 «կասկածյալ»
Reuters - Իրանը հայտարարում է, որ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում ձերբակալվել է 21,000 «կասկածյալ»

Իրանը հայտարարում է, որ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում ձերբակալել է 21,000 «կասկածյալի», հաղորդում է Reuters-ը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, հունիսի 13-ին Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածներից հետո Իրանի անվտանգության ուժերը լայնածավալ ձերբակալությունների արշավ են սկսել։

Իրանի փողոցներում տեղադրվել են անցակետեր, և քաղաքացիներին կոչ է արվել հաղորդել բոլոր նրանց, ովքեր կասկածելիորեն են վարվում։

«Հանրության կողմից ստացված զանգերի թիվն աճել է 41%-ով, ինչը հանգեցրել է 12-օրյա պատերազմի ընթացքում 21,000 կասկածյալի ձերբակալության», – ասել է ոստիկանության խոսնակ Սաիդ Մոնտազերոլմահդին։ Նա չի նշել ձերբակալությունների պատճառը։

Ռոյթերսը հաղորդում է, որ Իսրայելա-իրանական հակամարտությունը նույնպես հանգեցրել է արտաքսումների աճի։ Սա հատկապես ազդել է աֆղան միգրանտների վրա։ Օգնության գործակալությունները հայտնել են, որ տեղական իշխանությունները նույնիսկ որոշ աֆղանցիների մեղադրել են Իսրայելի օգտին լրտեսելու մեջ։

Հիշեցնենք, որ Իսրայելի բանակը հունիսի 13-ին ռազմական գործողություն է սկսել Իրանի միջուկային օբյեկտների և զենքի պահեստների դեմ, որին Իրանը պատասխանել է հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելով Իսրայելի վրա։ Ավելի ուշ ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Իրանի Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին, որին Իրանը պատասխանեց Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային հարվածով։