Reuters – ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Սթիվ Ուիթկոֆի առաջարկին՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ
Համասը համաձայնել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի կողմից Ղազայում հրադադարի առաջարկին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Առաջարկը ներառում է Համասի կողմից երկու խմբերով պահվող տասը կենդանի իսրայելցի պատանդների ազատ արձակումը՝ 70-օրյա հրադադարի և Գազայի հատվածից զորքերի մասնակի դուրսբերման դիմաց», – ասել է աղբյուրը։
Առաջարկը նաև կոչ է անում ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին։ Մինչ այժմ իսրայելական կողմը որևէ մեկնաբանություն չի արել այս հարցի վերաբերյալ։