Reuters. Աբբաս Արաղչին մի քանի հեռախոսազրույց է ունեցել Սթիվ Վիտկոֆի հետ և ասել, որ Թեհրանը չի վերադառնա միջուկային բանակցություններին, եթե Իսրայելը չդադարեցնի իր հարձակումները
Իրանի և Իսրայելի միջև ռազմական բախման սկսվելուց հետո ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մի քանի հեռախոսազրույցներ են ունեցել: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը։
Գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Արաղչին Վաշինգտոնին ասել է, որ Թեհրանը չի վերադառնա միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններին, եթե Իսրայելը չդադարեցնի իր հարձակումները։
Նաև, ըստ «Reuters»-ի, քննարկման թեման մայիսի վերջին ԱՄՆ-ի կողմից ներկայացված նախաձեռնությունն էր, որը նպատակ ուներ ստեղծել տարածաշրջանային կոնսորցիում, որը կհարստացներ ուրան Իրանի սահմաններից դուրս, չնայած Թեհրանը մինչ այժմ մերժել է այս առաջարկը։