Ռեստորանների 24 ժամյա հացադուլով ցանկանում ենք պետությանը ցույց տալ, թե ինչ կլինի երկրում, երբ ռեստորանները չեն կարողանա գործել. Շոթա Բուրջանաձե
Ռեստորանների 24 ժամյա հացադուլով ցանկանում ենք պետությանը ցույց տալ, թե ինչ կլինի երկրում, երբ ռեստորանները չեն կարողանա գործել. Շոթա Բուրջանաձե

Ռեստորանների 24 ժամյա հացադուլի ակցիայով ցանկանում ենք պետությանը ցույց տալ, թե ինչ իրականություն կլինի երկրում, երբ ռեստորանները չեն կարողանա գործել, – այս մասին, այսօր նախատեսվող հանրահավաքի կապակցությամբ հայտարարել է, ռեստորանների ասոցիացիայի ղեկավար, Շոթա Բուրջանաձեն:

Նրա խոսքով, ցույցի նպատակն այն է, որ իշխանությունները տեսնեն, որ ոլորտը ոչնչացնելու դեպքում դա խնդիր է լինելու ոչ միայն նրանց, այլ նաև պետության համար:

«Մենք ունենք ամենապարզ խնդրանքը: Մենք չենք ուզում օգնություն, մենք չենք ուզում սուբսիդավորում, մենք ուզում ենք շարունակել 250 000 մարդու աշխատատեղի ապահովումը և վերացնել պետության վրա ճնշումը, երբ նա 200 լարի է փոխանցում այդ մարդկանց օգնելու համար:

Մեր այս գործողությամբ, որը նախատեսում է 24-ժամյա բոյկոտ, ցանկանում ենք ցույց տալ պետությանը և հաղորդագրություն ուղարկել, թե ինչ իրականություն կլինի երկրում, երբ ռեստորանները պարզապես լուծարվեն և չեն կարողանա գործել: Մենք ոչ մեկին չենք սպառնում, պարզապես ցավալի է, որ չկարողացանք համավարակաբաններին և կառավարությանը բացատրել, թե ինչ խնդիր կա հյուրընկալության ոլորտի և սննդի օբյեկտների մոտ: Այս առումով մենք ցույց կտանք, որ դա ոչ միայն մեր խնդիրն է լինելու, այլ լինելու է նաև պետության խնդիրը: Այլ տրամաբանությամբ մենք չէինք կարող համոզել այս մարդկանց, թե այսօր ինչ խնդրի առաջ ենք կանգնած: Մենք լսում ենք անտրամաբանական բացատրություն, որ այս ոլորտը կվերցնի այս մարտահրավերը:

Մենք, հյուրընկալության ոլորտը, 200 ռեստորաններ ՝ իրենց աշխատակիցներով, կհավաքվենք 14:30-ին Պուշկինի պուրակում, այնուհետև երթով կգնանք կառավարության գրասենյաի մոտ և այնտեղ կմիանանք զբոսաշրջության տարբեր ուղղությունների կողմից արդեն իսկ ծրագրված ցույցին, – հայտարարել է Շոթա Բուրջանաձեն:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի շուրջ 200 ռեստորաններ 24 ժամով դադարեցնում են իրենց առաքման ծառայությունները: