Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը խոսել են սիրիական ճգնաժամի, կոնկրետ Իդլիբում տիրող իրավիճակի մասին:
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, կողմերը պայմանավորվել են, որ համապատասխան գերատեսչությունների մակարդակով բանակցությունների գործընթացը կշարունակվի: