Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները և միջազգային արդիական հարցեր։
Զրույցի ընթացքում Էրդողանը հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է հյուրընկալել բանակցություններ, որոնք կողմերին կհանգեցնեն մշտական լուծման։
«Խաղաղության համար հնարավորությունների պատուհան է բացվել, և համապարփակ հրադադարը կստեղծի խաղաղ բանակցությունների համար անհրաժեշտ միջավայր», – Պուտինի հետ զրույցում ասել է Էրդողանը։