Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան

18:48, 24.10.2021

Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին կժամանի Ադրբեջան։

Ինչպես հայտնի է, Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը, ինչպես նաև հանդես կգա ելույթով։

Ֆիզուլին այն շրջաններից է, որը երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Վերջին անգամ Թուրքիայի նախագահը Ադրբեջան էր այցելել 2021 թվականի հունիսին։

Նմանատիպ