Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին կմեկնի Ադրբեջան

19:20, 13.10.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա այցով մեկնելու է Ադրբեջան:

Համապատասխան տեղեկատվությունը տարածում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հիմնված Թուրքիայի նախագահի վարչակազմի վրա:

Այցի օրակարգի և քննարկվելիք հարցերի վերաբերյալ տեղեկատվություն չի տարածվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում բանակցություններ վարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նմանատիպ