Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Մինսկի խումբը Հայաստանին օգնում է զենքով
Թուրքիայի նախագահի հայտարարությամբ, Մինսկի խումբը Հայաստանին օգնում է զենքով:
Այս մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Անադոլուի»-ի տեղեկությամբ, Թուրքիայի ղեկավարը նշել է նաև, որ հոկտեմբերի 18-ին Հայաստանը խախտել է հրադադարի մասին նոր համաձայնագիրը:
«Ադրբեջանը պայքարում է իր հողերը հայկական օկուպացիայից ազատելու համար»,- ասաց Էրդողանը: