Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկիի և նրա պատվիրակության հետ քննարկել է ռուս-ուկրաինական պատերազմի արդար խաղաղությամբ ավարտը

21:05, 15.05.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահ Զելենսկիի և նրա պատվիրակության հետ քննարկել է ռուս-ուկրաինական պատերազմի արդար խաղաղությամբ ավարտը։

Էրդողանը այս հայտարարությունն արել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության միջոցառման ժամանակ իր ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո ունեցած ելույթի ժամանակ։

Զելենսկիի և Էրդողանի հանդիպումը տեղի է ունեցել Անկարայի նախագահական պալատում և տևել է 2 ժամ 45 րոպե։ Փակ դռների ետևում ընթացող բանակցություններին մասնակցել են նաև թուրքական կողմը, այդ թվում՝ պաշտպանության նախարարը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ավագ խորհրդականը։

Էրդողանը նաև նշել է, որ երեկ քառակողմ հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի և Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի հետ։ Վերջին օրերին նա նաև հեռախոսազրույցներ է ունեցել Վլադիմիր Պուտինի, Էմանուել Մակրոնի և Ջորջիա Մելոնիի հետ։ Վաղը Թուրքիայի նախագահը կմեկնի Ալբանիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Նմանատիպ