Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ
Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Տեղեկատվությունը տարածում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու ճանապարհին պատմական շրջադարձ է տեղի ունեցել, որ անհրաժեշտ է օգտվել այս հնարավորությունից, և որ Թուրքիան պատրաստ է ցանկացած ձևով նպաստել հրադադարի և երկարատև խաղաղության ապահովմանը, այդ թվում՝ բանակցություններ կազմակերպելով», – ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։
Էրդողանը նաև հայտարարել է, որ «կարևոր է համագործակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մշտական խաղաղության բանակցություններ սկսելու և Ուկրաինայում վերակառուցման գործընթացներն իրականացնելու գործում»։