Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հնարավոր է Թուրքիայի խորհրդարանը օրենք ընդունի, Ամերիկայում հնդկացիների ցեղասպանության մասին
Թուրքիայի խորհրդարանը կարող է օրենք ընդունել ամերիկայի գաղութացման ժամանակ հնդիկների ցեղասպանության մասին,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանի խոսքով, նման գործողությունը կլինի պատասխան քայլ ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից հաստատված բանաձևին, որը Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին էթնիկ հայերի մասսայական կոտորածը ճանաչում է որպես ցեղասպանություն:
Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր փակել ԱՄՆ-ի ռազմակայանները Ինջիրլիկում և Կյուրեջիկում: