Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հինգ թուրքական բանկեր պատրաստվում են ներդնել ռուսական «Միր» վճարային համակարգը

22:30, 06.08.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ թուրքական հինգ բանկեր մտադիր են ներդնել ռուսական «Միր» վճարային համակարգը։ Այս մասին, ըստ լրատվամիջոցների, հայտարարել է Թուրքիայի նախագահը Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից վերադառնալուց հետո։

Էրդողանի խոսքով՝ ինքը համաձայնել է խորացնել տնտեսական հարաբերությունները ՌԴ նախագահի հետ, եւ իրենց նպատակն է երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի։ Բացի այդ, Թուրքիայի նախագահի խոսքով, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների, այդ թվում՝ ռուսական ռուբլով առեւտրի խորացման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ազգային արժույթներով առևտուրը ֆինանսապես շահավետ կլինի երկու երկրների համար։

«Մենք Պուտինի հետ պայմանավորվել ենք ռուբլու հարցում։ Գործում է նաև ռուսական «Միր» վճարային համակարգը։ Ներկայումս մեր բանկերից հինգն աշխատում են այս ուղղությամբ։ Այստեղ նույնպես զգալի առաջընթաց կա։ Սա, իհարկե, շատ հարմարավետ գործընթաց է Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների համար։ Դրանով նրանք կկարողանան գնումներ կատարել և վճարել հյուրանոցի ծախսերը»,- ասել է Էրդողանը։

Նմանատիպ