Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելել է Լաչին քաղաք

13:05, 28.05.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելել է Լաչին քաղաք, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին մասնակցել է Լաչինի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական մամուլը։ Նախագահներին հանձնվել են օդանավակայանի խորհրդանշական բանալիները։

Միաժամանակ, Թուրքիայի նախագահի վարչակազմի տեղեկացմամբ՝ Էրդողանի այցն իրականացվում է Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ։ Էրդողանը նաև կմասնակցի Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան գագաթնաժողովին

Նմանատիպ