Ռեջեփ Թայիփ Էրդողան. Թուրքիան հաստատուն քայլեր է ձեռնարկում ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային տերություն դառնալու համար
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Թուրքիան հաստատուն քայլեր է ձեռնարկում ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային տերություն դառնալու համար

Թուրքիան հաստատուն քայլեր է ձեռնարկում գլոբալ տերություն դառնալու և ոչ միայն տարածաշրջանային տերություն դառնալու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադանա քաղաքում համախոհների հետ հանդիպման ժամանակ։

Թուրքիայի նախագահի խոսքով, ճգնաժամերի լուծման հարցում Թուրքիայի հիմնական դերը գնալով ավելի պարզ է դառնում։

«Մենք Լիբիայում ենք, Ղարաբաղում ենք։ Թուրքիան բոլոր այս վայրերում ուս ուսի տված կանգնած է իր եղբայրների հետ և վստահորեն գնում է այս ճանապարհով»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության հաջողությունների մասին և նշել, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը պաշտպանում են 34 տարբեր երկրների երկինքը։

«Այն նախագծերը, որոնք մենք սկսել ենք տարիներ առաջ, այսօր դարձել են ինքնաթիռներ, տանկեր, նավեր ու հրթիռներ, ինչը հպարտություն է բոլորիս համար։ Թուրքիան էպոս է գրում պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- ասել է Էրդողանը։