Ռեջեփ Թայիփ Էրդողան – Միասին մենք կնպաստենք այնպիսի նախագծերի, ինչպիսիք են Միջին միջանցքը և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը

17:15, 28.05.2025

Մենք համատեղ կնպաստենք այնպիսի նախագծերի, ինչպիսիք են Միջին միջանցքը և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը,- Լաչինում Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ գագաթնաժողովում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ինչպես նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիան ցանկանում է, որ տարածաշրջանը դառնա կայունության, բարգավաճման և զարգացման կենտրոն։

«Մենք մեր համերաշխության և մարտահրավերների դեմ համատեղ գործողությունների ամրապնդումը համարում ենք անհրաժեշտություն, այլ ոչ թե ընտրություն։ Մենք համատեղ կնպաստենք այնպիսի նախագծերի, ինչպիսիք են Զարգացման ճանապարհը, Միջին միջանցքը և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը», – ասել է Թուրքիայի նախագահը։

Նմանատիպ